«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կապ է հաստատել Չավիի հետ

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության կողմից դիտարկվում է որպես թիմի նոր մարզիչ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ըստ աղբյուրի՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում «կարմիր սատանաների» ներկայացուցիչները երկու անգամ կապ են հաստատել իսպանացի մասնագետի հետ։ Ընդգծվում է նաև, որ նրա ներկայիս գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի ազդեցությունը թիմի վրա աստիճանաբար նվազում է։

Հիշեցնենք, որ Չավին գլխավորել է «Բլաուգրանան» 2021-ից 2024 թվականներին: Այս ընթացքում նրա գլխավորությամբ կատալոնական ակումբը նվաճել է Իսպանիայի առաջնությունը, ինչպես նաեւ Իսպանիայի Սուպերգավաթը։

Անգլիայի առաջնության ութ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 11 միավոր եւ զբաղեցնում է 12-րդ տեղը։