«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բաժանվել իր ֆուտբոլիստից

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը կարող է հեռանալ անգլիական թիմից։

Ինչպես հայտնում է Daily Star-ը, «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը պատրաստ է հաջորդ ամառ դիտարկել պաշտպանի վերաբերյալ առաջարկները։

Անգլիական գրանդը մտադիր է ֆուտբոլիստի համար վաստակել առնվազն 15 միլիոն եվրո։ Անգլիացու գլխավոր հավակնորդը սաուդյան «Ալ-Ահլին» է։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է յոթ հանդիպում, որոնցում արդյունավետ չի եղել։