Ջուդ Բելինգհեմը «Ռեալում» իրեն թիմակիցների ստվերում է զգում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը դժգոհ է «Ռեալում» իր մարզավիճակից։ Կիսապաշտպանը զգում է, որ իրեն ստվերում է Կիլիան Մբապեն, ով ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ միացավ Մադրիդի «Ռեալին»: Այս մասին հաղորդում է Marca-ն։

Միաժամանակ նշվում է, որ Բելինգհեմը զայրացած է իր վիճակագրությունից՝ անգլիացին այս մրցաշրջանում դեռ ոչ մի գոլ չի խփել։ 2024/2025 մրցաշրջանում Ջուդ Բելինգհեմը մասնակցել է Մադրիդի «Ռեալի» ինը հանդիպման։ Կիսապաշտպանն ընդամենը երկու գոլային փոխանցում է կատարել: Մադրիդի «Ռեալը» այս պահին զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: