«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Չեմպիոնների Լիգայի «Բավարիայի» հետ հանդիպման նախօրեին դիմել է գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին։
Մյունխենյան ակումբը Ֆլիկի գլխավորությամբ 2019/20 մրցաշրջանի մրցաշարի քառորդ եզրափակիչում 8։2 հաշվով հաղթել է կատալոնական ակումբին։
«Դուք մեզ պարտք եք։ Հիանալի կլիներ ավելի մեծ հաշվով հաղթել, բայց եթե հաղթենք, դա արդեն լավ է»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում AS-ը։
«Բարսելոնա» – «Բավարիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 23-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։