Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտնել է առաջիկա «Էլ-կլասիկոյի» ֆավորիտին:
««Բարսելոնան» ֆավորի՞տ է. Հաշվի առնելով ներկա իրավիճակը, նրանք, անշուշտ, հաղթելու հնարավորություն ունի: Չնայած բոլորն ասում են, որ «Ռեալի» համար ամեն ինչ բարդ է, բայց նրանք հաղթում են։ Այսպիսով, սա կարևոր հանդիպում է, որը կարող է հաղթել յուրաքանչյուրը:
Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ «Բարսելոնան» այժմ վերելք է ապրում, ինչը ոչ ոք չէր սպասում նախամրցաշրջանային շրջանում։ Միգուցե դա ստիպում է մեզ տեսնել նրանց ավելի ուժեղ, քան նրանք իրականում են»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Անցած մրցաշրջանում «Ռեալը» երկու անգամ հաղթել է «Բարսելոնային» առաջնությունում (2:1, 3:2), մեկ անգամ էլ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում (4:1):
Լա Լիգայի 11-րդ տուրում «Ռեալը» հոկտեմբերի 26-ին Երևանի ժամանակով 23:00-ին «Սանտյագո Բեռնաբեուում» կհյուրընկալի «Բարսելոնային»։