Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է «Բավարիայի» դեմ խաղից իր սպասելիքներով:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է «Բավարիայի» դեմ խաղից իր սպասելիքներով:

«Մենք պատրաստվում ենք յուրաքանչյուր հանդիպման՝ մանրամասն ուսումնասիրելով մրցակցին։ «Բավարիան» առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իմ կյանքում, դա հիանալի ակումբ է, որտեղ ես շատ ծանոթներ և լավ հարաբերություններ ունեմ խաղացողների և ղեկավարության հետ: Դա հիանալի ժամանակ էր, որի մասին ես հիշողություններ ունեմ:

Բայց հիմա նոր փուլ է սկսվել, ես հուզված եմ և շատ ուրախ։ Ես շատ գոհ եմ այստեղ լինելուց։ Երկրպագուները ոգևորությամբ աջակցում են մեզ, և դա ստիպում է մեզ տալ ամեն ինչ։ Դա այն է, ինչ մենք պատրաստվում ենք անել, մենք ցանկանում ենք լավ պատրաստված լինել:

Միգուցե ես մի փոքր ավելի լավ գիտեմ «Բավարիային», դժվար հանդիպում է լինելու։ Սա Չեմպիոնների լիգան է, այստեղ խաղում են լավագույն թիմերը»,- ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։