Ֆուտբոլիստները կարող են հրաժարվել աշխարհի ակումբային առաջնության գովազդից:
ՖԻՖԱ-ն դեռ չի ապահովել հովանավորչական կամ հեռուստատեսային գործարքներ 32 թիմերի մասնակցությամբ մրցաշարի համար, որը կանցկացվի ԱՄՆ-ում 2025 թվականի հունիս-հուլիս ամիսներին: Բացի այդ, Ֆուտբոլի Միջազգային Ֆեդերացիան կարող է բախվել նաև ֆուտբոլիստների արհմիությունների բողոքի ակցիաներին։
Ինչպես հայտնում է The Times-ը, Անգլիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ֆուտբոլային արհմիությունները դիտարկում են մի տարբերակ, որի դեպքում ֆուտբոլիստները կհրաժարվեն աշխարհի առաջնության գովազդից՝ ՖԻՖԱ-ի հետ վատ հարաբերությունների պատճառով։
Նախկինում Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ֆեդերացիան, Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան և եվրոպական լիգաներն արդեն ՖԻՖԱ-ին դիմել են եվրոպական դատարաններ՝ պնդելով, որ իրենց հետ չեն խորհրդակցել ընդլայնված մրցաշարի վերաբերյալ: