Դիեգո Սիմեոնե․ «Սադրիչները նույնպես պետք է պատժվեն»

Լա Լիգայի 8-րդ տուրի «Ատլետիկո»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը ընդհատվել է այն բանից հետո, երբ երկրպագուները սկսել են առարկաներ նետել Կուրտուայի վրա։ «Ռեալի» դարպասապահը ձեռքը թափահարել է տրիբունաների ուղղությամբ, երբ առաջին առարկան սլացել է դեպի իրեն:

«Տիբոն սադրում էր մարդկանց և ծիծաղում։ Սադրիչները նույնպես պետք է պատժվեն, բայց նա աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է և արժանի է լինել այնտեղ, որտեղ հիմա է: շնորհակալ եմ նրան այն ամբողջ աշխատանքի համար, որը նա կատարեց մեր ակումբում: Մենք նրա հետ խաղացինք Չեմպիոնների լիգայի եզրափակչում և հաղթեցինք Լա Լիգայում, և նա շատ կարևոր դեր ունեցավ այս հարցում»,- ասել է «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչը։

Երեկ Չեմպիոնների լիգայի «Բորուսիայի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում Կուրտուան ​​մեկնաբանել է Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզչի խոսքերը, ասելով՝ «Ես հարգում եմ Սիմեոնեի կարծիքը, բայց չեմ կիսում այն։ Կարեւոր է, որ մարզադաշտում բռնություն չլինի»։