Դանի Օլմոն կարող է բաց թողնել «Բավարիայի» հետ խաղը

«Բարսելոնայի» 26-ամյա կիսապաշտպան Դանի Օլմոն կարող է խաղադաշտ դուրս չգալ «Բավարիայի» հետ Չեմպիոնների Լիգայի 3-րդ տուրի խաղում, որը կանցկացվի հոկտեմբերի 23-ին Իսպանիայում։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ Օլմոյի շրջապատը վախենում է վնասվածքի կրկնության վտանգից, ուստի կիսապաշտպանը չի մասնակցել «Սևիլիայի» հետ Լա Լիգայի 10-րդ տուրի հանդիպմանը և, հնարավոր է, խաղադաշտ դուրս չգա նաև հաջորդ խաղում։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն վերջին անգամ մասնակցել է «Ժիրոնայի» հետ Լա Լիգայի 5-րդ տուրի հանդիպմանը (4։1)։ Հենց այդ խաղում նա վնասվածք ստացավ։