Ֆրանսիայի նախկին կիսապաշտպան Քրիստոֆ Դուգարին խոսել է Զինեդին Զիդանի ապագայի մասին:
«Ես արդեն հարցրել եմ նրան` «ինչո՞ւ չես պատասխանում դրան»: Նա ինձ ասաց՝ «Ինչո՞ւ ես ուզում, որ լրատվամիջոցները որոշեն իմ ժամանակացույցը: Կարող են բամբասանքներ սկվել, և ես պետք է հաստատե՞մ, թե՞ հերքեմ»: Նա հանգիստ նստում է տանը և ոչ մեկից ոչինչ չի խնդրում։
Ես նրան այս հարցը տվեցի, երբ Բրազիլիայի մասին լուրերը տարածվեցին, քանի որ կարծում եմ, որ անհավանական և զարմանալի կլիներ, եթե նա դառնար Բրազիլիայի հավաքականի մարզիչ, և ես ասացի նրան. «Ինչու, եթե չես ուզում գնալ այնտեղ, չես հերքում ասեկոսեները»
Նա պատասխանեց՝ «Ես չեմ պատրաստվում իմ ժամանակացույցը հիմնել այն բանի վրա, թե ինչ են ասում մարդիկ՝ բամբասանքներ սկսելու համար»: Եթե նա ամեն անգամ արձագանքի ասեկոսեներին, նա իր ողջ կյանքը կանցկացնի միայն դրանց արձագանքելով»,- ասել է Ֆրանսիայի նախկին կիսապաշտպանը RMC-ի Rothen s’enflamme հաղորդման ժամանակ: