Կառլո Անչելոտտի․ «Ես նույնն եմ պահանջում, ինչը պահանջեցի Կարիմ Բենզեմայից»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Չեմպիոնների Լիգայի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպման նախօրեին խոսել է Կիլիան Մբապպեի նկատմամբ իր պահանջների մասին։

«Ես նախընտրում եմ, որ նա գոլ խփի, քան պրեսինգով աչքի ընկնի։ Կենտրոնական հարձակվողի դերը չի փոխվել, ես նույնն եմ պահանջում, ինչը պահանջեցի Կարիմ Բենզեմայից։

Գրավեք ճիշտ դիրքեր և խելացի գործեք ամեն անգամ, երբ մենք ընդհատում ենք գնդակը, որպեսզի արագ անցնենք գրոհի»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն:

«Ռեալ» – «Բորուսիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։