«Բարսելոնայի» ղեկավարությունը հետաքրքրված է թիմի 21-ամյա կենտրոնական կիսապաշտպան Պեդրիի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը՝ «Բլաուգրանան» նախատեսում է ֆուտբոլիստին նոր երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր առաջարկել։
Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսի վերջին։ Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո։
Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Պեդրին անցկացրել է տասը հանդիպում, որոնցում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։