Fastex Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի շրջանակներում «Արարատ-Արմենիան» Գյումրիում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակի» դարպասը։
Խաղի հաշիվը 74-րդ րոպեին բացեց հյուրերի հարձակվող Մարիուս Նուբասին։ 6 րոպե անց Տենտոն Յեննեն Արթուր Սերոբյանի փոխանցումից հետո կրկնապատկեց «Արարատ-Արմենիայի» առավելությունը։
Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Մեթյու Գբոմադուն՝ երրորդ գնդակն ուղարկելով տանտերերի դարպասը։
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» մրցաշարային աղյուսակում 24 միավորով երկրորդն է, իսկ «Շիրակը»՝ վեցերորդը։