Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի ապագան մնում է անորոշ։ Իսպանացի մասնագետը դեռ չի որոշել` երկարաձգե՞լ պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ, որը նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։
Այս ֆոնին «քաղաքաբնակները» դիտարկում են տարբեր սցենարներ։ TodoFichajes-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» թիմի ղեկավարի պաշտոնի երկու թեկնածու ունի։
Գլխավորը Խաբի Ալոնսոն է, ով վերջին տարիներին մարզում է «Բայերը», որը նախորդ մրցաշրջանում թիմը «ոսկե դուբլ» գրանցեց:
Երկրորդ հնարավոր տարբերակը Ժիրոնայի Միշելն է: Նրան ձեռք բերելը, հավանաբար, համեմատաբար հեշտ կլինի, քանի որ իսպանական ակումբը պատկանում է Սիթի Ֆուտբոլ Գրուպ հոլդինգին։
Նշենք, որ Պեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» մարզում է 2016 թվականի ամառվանից։