Գերմանական «Բոխումը» հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնանկության մասին։
Անբավարար արդյունքների պատճառով Պիտեր Զայդլերն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Իր պաշտոնը լքել է նաեւ սպորտային տնօրեն Մարկ Լետտան։
7 տուրից հետո թիմը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է։ Նա ընդամենը մեկ միավոր է վաստակել։
«Բոխումը» չորրորդ մրցաշրջանն անընդմեջ հանդես է գալիս բարձրագույն խմբի առաջնությունում: Վերջին առաջնությունը նա ավարտեց 16-րդ տեղում և պահպանեց իր տեղը դիվիզիոնում անցումային խաղերում 11 մետրանոցներով «Ֆորտունայի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ։