Անգլիական գրանդը հետաքրքրված է «Բարսելոնայի» ֆուտբոլիստով

Ֆրանսիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն կարող է տեղափոխվել Անգլիա։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա աջ եզրային պաշտպանի տրանսֆերով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Անգլիական գրանդը դիտարկում է Կունդեին՝ որպես այլընտրանք Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին, ով հաջորդ ամառ կարող է համալրել Մադրիդի «Ռեալի» շարքերը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 55 մլն եվրո։

Կունդեի և «Բարսելոնայի» միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2027 թվականի ամառ։