Ուկրաինայի ազգային հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտպան Գեորգի Սուդակովը կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Չելսիի» կազմում։ Այս մասին հայտնում է Daily Express-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը լրջորեն հետաքրքրված է ֆուտբոլիստով և պատրաստ է նրա տրանսֆերի համար վճարել մոտ 78 միլիոն եվրո։
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Սուդակովը կարող է կարիերան շարունակել «Արսենալում»։ Այնուամենայնիվ, հաղորդվում է, որ «Չելսին» «Շախտյորի» ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդն է, քանի որ այնտեղ խաղում է նրա ընկեր և հայրենակից Միխայլո Մուդրիկը։
Այս մրցաշրջանում Սուդակովը բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։