Սիմոնե Ինձագին Լաուտարո Մարտինեսին համարում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։
Ինտերի հարձակվողը հաղթական գոլի հեղինակ է դարձել Ա Սերիայի 8-րդ տուրի Ռոմայի հետ խաղում։
Նա պարզապես պետք է շարունակի անել այն, ինչ արեց «Ինտերի» և Արգենտինայի հետ:
Կարծում եմ՝ նա աշխարհի հինգ լավագույն խաղացողներից մեկն է։ «Նա արժանի է այս ամբողջ հաջողությանը, կարծում եմ, որ նա կլինի լավագույն հնգյակում «Ոսկե գնդակի» համար պայքարում»,- ասել է Ներաձուրիի գլխավոր մարզիչը։