Իտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը, խոսել է եզրային Խվիչա Կվարացխելիայի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին։
«Խոսքը Կվարացխելիայի հետ պայմանագիրը երկարաձգե՞լն է։ Մեր խաղացողները կմնան «Նապոլիում», քանի դեռ մենք ցանկանում ենք»,- Դե Լաուրենտիսի խոսքը մեջբերում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 23-ամյա Խվիչի Կվարացխելիայի գործակալը նեապոլիտանական ակումբի ղեկավարությունից պահանջում է 8 մլն եվրո՝ որպես նոր պայմանագրով վրացի ֆուտբոլիստի աշխատավարձ։
Կվարացխելիայի գործող պայմանագիրը Նապոլիի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։