«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը երեկ՝ հոկտեմբերի 20-ին, Պրեմիեր լիգայի «Չելսիի» հետ խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Հարձակվողը գոլային փոխանցում կատարեց Կերտիս Ջոնսին, ով սահմանեց վերջնական հաշիվը և օգնեց Սալահին գերազանցել «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոյի նվաճումը։
Այժմ ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայում «Լիվերպուլի» կազմում 232 արդյունավետ գործողություն ունի՝ 160 գոլ և 72 գոլային փոխանցում։ Սալահը Անգլիայի առաջնությունում մեկ ակումբի կազմում գոլ+փոխանցում համակարգով ամենաշատ միավոր վաստակած ֆուտբոլիստների ցուցակում զբաղեցրել է վեցերորդ տեղը։ Ագուերոն ունի 231 օգտավետ գործողություն։
Սալահի հաջորդ թիրախը Ֆրենկ Լասպարն է՝ 237 միավոր։ Գոլ+փոխանցում համակարգով 276 միավորով առաջին տեղում է Ուեյն Ռունին։
Այս մրցաշրջանում եգիպտացին Պրեմիեր Լիգայի 8 խաղում խփել է 5 գոլ և նույնքան գոլային փոխանցում։