«Մանչեսթեր Սիթին» Պեպ Գվարդիոլային փոխարինելու երկու տարբերակ է դիտարկում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի ապագան մնում է անորոշ։ Իսպանացի մասնագետը դեռ չի որոշել երկարաձգել պայմանագիրը անգլիական թիմի հետ, որը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։ Այս ֆոնին «քաղաքայինները» դիտարկում են տարբեր սցենարներ։

Ինչպես հայտնում է TodoFichajes-ը՝ «Մանչեսթեր Սիթին» թիմի գլխավոր մարզչի պաշտոնում երկու թեկնածու ունի։ Գլխավորը Խաբի Ալոնսոն է։ Երկրորդ տարբերակը «Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Միշելն է։

Պեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» մարզում է 2016 թվականի ամառվանից։