Լուիս Էնրիկեն՝ Չեմպիոնների Լիգայում ՊՍԺ-ի արդյունքների մասին. «Ես գոհ եմ»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատասխանել է Չեմպիոնների Լիգայում թիմի խաղի վերաբերյալ քննադատություններին։

Մրցաշարի մեկնարկային խաղում փարիզցիները 90-րդ րոպեին ինքնագոլի շնորհիվ հաղթեցին «Ժիրոնային» (1։0), իսկ երկրորդ խաղում պարտվեցին «Արսենալին» (0։2)։

«Կարծում եմ, որ թիմը շատ լավ խաղաց «Ժիրոնայի» դեմ։ «Արսենալի» դեմ մենք չխաղացինք այնպես, ինչպես ցանկանում էինք, բայց ես գոհ եմ այն ​​ամենից, ինչ տեսել եմ իմ թիմից այս մրցաշրջանում։

Այնտեղ, որտեղ դուք կասկած եք տեսնում, ես տեսնում եմ ներուժ և առաջընթաց։ Կան բաներ, որոնք պետք է բարելավվեն, դա միանշանակ է, բայց ես շատ լավատես եմ»,- ասել է Լուիս Էնրիկեն ՊՍՎ-ի դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում։