Անգլիական «Լիվերպուլը» հետաքրքրություն է ցուցաբերում «Ռեալի» միանգամից երկու ֆուտբոլիստների նկատմամբ։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մերսիսայդյան գրանդի թիրախում են ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Չուամենին և բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն։
Հարձակվողը դիտվում է որպես եգիպտացի Մոհամեդ Սալահի այլընտրանք, ով հաջորդ ամառ կարող է փոխել թիմը: Ռոդրիգոն աշխատանքային պարտավորություններ ունի «Լոս Բլանկոսի» հետ մինչև 2028 թվականի կեսերը։