Լիոնել Մեսսին ցանկանում է «Ինտեր Մայամիում» տեսնել «Բարսելոնայի» հարձակվողին

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին կարող է կարիերան շարունակել «Ինտեր Մայամիում»։

Ինչպես հայտնում է Transfer News Live-ը, Ֆատիի «Ինտեր Մայամի» տեղափոխությամբ անձամբ հետաքրքրված է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։

Անսու Ֆատիի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 15 մլն եվրո։