«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին հեթ-տրիկի հեղինակ է դարձել MLS-ի կանոնավոր առաջնությունում թիմի վերջին խաղում «Նյու Ինգլենդ Ռևոլշոնի» դեմ (6։2)։
37-ամյա արգենտինացին դարձավ ակումբի պատմության լավագույն ռմբարկուն։ Նա 36 խաղում խփել է 33 գոլ։
Այժմ երկրորդ տեղում էկվադորցի Լեոնարդո Կամպանուն է, ով 98 հանդիպումներում խփել է 32 գոլ։ Գոնսալո Իգուաինը 70 խաղում 29 գոլով երրորդ տեղում է։