«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Լենի Յորոն սկսել է անհատական մարզումները։ Հաղորդում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 18-ամյա ֆրանսիացու ապաքինումը լավ է ընթանում։
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» 62 միլիոն եվրո վճարեց «Լիլին» Լենի Յորոյի համար։