«Նապոլիի» 23-ամյա վինգեր Խվիչա Կվարացխելիայի գործակալը նեապոլիտանական ակումբի ղեկավարությունից պահանջում է 8 միլիոն եվրո՝ որպես նոր պայմանագրով վրացի ֆուտբոլիստի աշխատավարձ։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Նապոլին» պատրաստ չէ Կվարացխելիային առաջարկել տարեկան 6 միլիոն եվրոյից ավելի՝ գումարած հավելյալ բոնուսներ։ Կողմերը քննարկում են վրացի ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագրի երկարաձգումը մինչև 2029 թվականի ամառ։
Կվարացխելիայի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է ինը հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։