Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը հաջորդ ամառ կարող է հեռանալ ակումբից՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։
Ինչպես տեղեկացնում է TodoFichajes-ը, Մադրիդի «Ատլետիկոն» կփորձի ձեռք բերել Կիմիխին։
Գերմանացի ֆուտբոլիստը դեռ չի համաձայնել մադրիդյան ակումբ տեղափոխվել, սակայն կողմերն ավելի մոտ են համաձայնության գալուն։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 50 միլիոն եվրո։