Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի` խաղադաշտ դուրս չգալը «Սևիլիայի» հետ Իսպանիայի Պրիմերայի 10-րդ տուրի խաղում։
«Ֆրենկին վնասվածք չունի, նա կարող է խաղալ: Ես պարզապես նրա փոխարեն ընտրեցի Գավիին»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի ապրիլից Ֆրենկի դե Յոնգը վերականգնվում էր կոճի վնասվածքից։ Հոկտեմբերին կիսապաշտպանին հաջողվել է մասնակցել երկու հանդիպման, որոնցում խաղադաշտում անցկացրել է 24 րոպե։