Իտալական Serie A-ի 8-րդ տուրի «Ռոմա» – «Ինտեր» հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով։
Խաղի 60-րդ րոպեին հաշիվը բացեց «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ Չնայած, որ «Ռոման» ուներ փոքրիկ տարածքային առավելություն` «Ինտերը» կարողացավ պահպանել հաղթական հաշիվը և 17 միավորով բարձրացավ երկրորդ հորիզոնական։ «Ռոման» 10 միավորով մնաց 10-րդ հորիզոնականում։
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը խաղաց մեկնարկային րոպեներից և անցկացրեց ամբողջական հանդիպում։