«Սևիլիայի» գլխավոր մարզիչ․ «Մեր թիմն այս հանդիպմանը մեկնեց մեծ հույսերով»

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խավիեր Գարսիա Պիմիենտան Իսպանիայի առաջնության տասներորդ տուրում կատալոնական «Բարսելոնայի» հետ արտագնա հանդիպումից հետո ամփոփել է հանդիպումը (5։1)։

«Մեր թիմն այս հանդիպմանը մեկնեց մեծ հույսերով։ Մինչև 11 մետրանոցն ամեն ինչ ընթանում էր մեր պլանով։ Մենք ունեինք հակագրոհների լավ հնարավորություններ։ Գոլը խփելուց հետո «Բարսան» լիովին գերազանցեց մեզ։

Ընդմիջմանը խաղն ավարտված էր։ «Սևիլիան» երկրորդ խաղակեսը մտավ շատ գոլեր բաց չթողնելու առաջադրանքով, քանի որ հանդիպումն ավարտվել էր առաջին խաղակեսում»,- մասնագետի խոսքերն է փոխանցում Marca-ն։

Տասը տուրերի արդյունքներով «Սևիլիան» զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը, իսկ առաջատարը «Բարսելոնան» է։