Հանս-Դիտեր Ֆլիկ. «Անհավանական է, թե ինչ է անում նա իր տարիքում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է իր կենտրոնական պաշտպանների խաղի մասին։

«Անհավանական է, թե ինչ է անում Կուբարսին իր տարիքում։ Ինիգոն ​​նույնպես լավ է հարմարվել ու հիանալի խաղ է ցուցադրում»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Այս մրցաշրջանում 17-ամյա Կուբարսին բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման և կատարել մեկ գոլային փոխանցում։