Գավին մեկնաբանել է խաղադաշտ վերադարձը

«Բարսելոնայի» 20-ամյա կիսապաշտպան Գավին կիսվել է իր էմոցիաներով՝ խաղադաշտ վերադառնալուց հետո։ 2023 թվականի նոյեմբերի 19-ին իսպանացին պատռեց խաչաձև կապանը Վրաստանի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղում: 11 ամիս անց նա մասնակցեց «Սևիլիայի» հետ Լա Լիգայի 10-րդ տուրի հանդիպմանը և ստացավ կատալոնացիների ավագի թեւկապը։

«Ես շատ ուրախ եմ վերադառնալու համար: Ուրախ օր է։ Ես ամիսներ շարունակ երազել եմ այս պահի մասին։ Չէի սպասում, որ Պեդրին ինձ կտա ավագի թեւկապը։

Պետք է վայելել ամեն պահը և գնահատել իրողությունները։ Շատ շնորհակալ եմ բոլորից, նրանք այս ամիսների ընթացքում ինձ միշտ աջակցել են։ Ֆուտբոլն իմ կյանքն է, և դա այն է, ինչ ես ամենաշատն եմ կարոտել»,- Գավիի խոսքերը մեջբերել է Barca Universal-ը սոցցանցերում: