Էնցո Մարեսկա. «Երբեմն նրանք ճիշտ են, երբեմն`սխալ»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան մեկնաբանել է «Լիվերպուլի» հետ խաղում մրցավարական որոշումները։

«Ինչպե՞ս եմ վերաբերվում այս հանդիպման մրցավարների վիճելի որոշումներին: Ես հանգիստ եմ: Ես ուրախ չեմ քանի որ մենք պարտվեցինք: Բայց ես հանգիստ եմ և գոհ եմ թիմի ցուցադրած խաղից: Մրցավարի որոշումները ձեզ համար պարզ էին, ինձ համար պարզ էր, պարզ էր, հավանաբար, բոլորի համար։ Մրցավարն այնտեղ է որոշումներ կայացնելու համար: Երբեմն նրանք ճիշտ են, երբեմն նրանք սխալ են: Այստեղ այլեւս ասելու բան չկա»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում Football.London-ը: