Դանիել Սթարիջը գնահատել է Պրեմիեր Լիգայում հաղթելու «Լիվերպուլի» շանսերը

Անգլիացի նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Դենիել Սթարիջը գնահատել է «Լիվերպուլի»՝ այս մրցաշրջանի ավարտին Պրեմիեր Լիգան հաղթելու հնարավորությունները։

«Ինձ համար դժվար է հիմա պատկերացնել, որ «Լիվերպուլը» կձախողի։ Ես կընտրեմ «Լիվերպուլը» այն թիմերից, որոնք կարող են հաղթել Պրեմիեր լիգան, քանի որ նրանք հիանալի ֆուտբոլ են խաղում»,- Սթարիջի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։