«Չելսին» փոխանցումների ճշգրտության ռեկորդ է սահմանել

Լոնդոնի «Չելսին» Անգլիայի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղում փոխանցումների ճշգրտությամբ ռեկորդ է սահմանել 2003/2004 մրցաշրջանից ի վեր։ Այս մասին հայտնում է Opta Sport վիճակագրական պորտալը։

Լոնդոնցիները հաջող են կատարել իրենց փոխանցումների 88,1%-ը:

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, կայացել է «Լիվերպուլ» – «Չելսի» հանդիպումը, որն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։