Լա Լիգայի 10-րդ տուրի «Բարսելոնա» – «Սևիլիա» խաղն ավարտվեց 4:1 հաշվով։
Խաղի 24-րդ րոպեին հաշիվը 11 մետրանոց հարվածով բացեց Ռոբերտ Լևանդովսկին, չորս րոպե անց շքեղ հարվածող կատալոնացիների առավելությունը կրկնապատկում է Պեդրին։
39-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին խաղի հաշիվը դարձնում է 3:0։
Փոխարինման մտած Պաբլո Տորրեն 82-րդ րոպեին խփեց «Բարսելոնայի» 4-րդ գոլը, որին շատ չանցած պատասխանեց «Սևիլիայի» կիսապաշտպան Իդամբո Մուզամբոն։
Խաղի 88-րդ րոպեին Պաբլո Տորրեն դուբլ գրանցեց խաղի հաշիվը դարձնելով 5:1։
«Բարսելոնան» վաստակած 27 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Սևիլիան 13-րդ հորիզոնականում է։