Արնե Սլոտ. «Բոլոր որոշումները մեր օգտին չէին»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը ամփոփել է ԱՊԼ-ի 8-րդ տուրի խաղում «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակը (2։1)։

«Հիմնական որոշումը, որը մեր դեմ էր, մրցավարի 11 մետրանոց որոշումն էր, որը չեղարկվեց VAR-ի միջոցով։ Բոլորովին այլ խաղ կարող էր լինել, եթե մենք առաջատար լինեինք 2։0 հաշվով։ Բոլոր որոշումները մեր օգտին չէին, այսպես ասենք»,- Սլոտի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» վաստակած 21 միավորով գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։