Վիկտոր Բոնիֆեյսը վթարի է ենթարկվել

Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել, ինչի հետևանքով վնասել է ձեռքը։

Միջադեպից հետո 23-ամյա հարձակվողը սոցցանցի իր միկրոբլոգում հրապարակել է լուսանկարներ և տեսանյութեր դեպքի վայրից, որտեղ երևում են ֆուտբոլիստի արյունոտ ձեռքը և կոտրված մեքենան։ Այնուհետև Բոնիֆեյսը ջնջել է լուսանկարներն ու տեսանյութերը։

Այս մրցաշրջանում Բոնիֆեյսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: