«Յուվենտուսի» մարզական տնօրենը անդրադարձել է Պոլ Պոգբայի ապագային

«Յուվենտուսի» մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլին բացառել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի վերադարձը ակումբ։

«Մեր դիրքորոշումը պարզ է։ Պոգբան հիանալի ֆուտբոլիստ է, նա երկար ժամանակ բացակայում էր, իսկ անցյալ տարի մենք ստիպված եղանք ներդրումներ կատարել այլ ֆուտբոլիստների վրա։ Այսպիսով, այժմ մեր կազմը լիովին համալրված է»,- Ջյունտոլիի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։

Ֆրանսիացու դոպինգային արգելքի ժամկետը կլրանա 2025 թվականի մարտին, իսկ Պոգբան արդեն հայտարարել է, որ ցանկանում է շարունակել ելույթները թուրինյան ակումբում։