Ռոբերտո Մանչինի 25-30 միլիոն եվրո փոխհատուցում կստանա

Սաուդյան Արաբիայի հավաքականից հեռացման համար Ռոբերտո Մանչինին փոխհատուցում կստանա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իտալացի մասնագետը շուտով կլքի Սաուդյան Արաբիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։

Ըստ Calcio e Finanza-ի, Մանչինիի պայմանագրում վաղաժամկետ դադարեցման համար նախատեսված է տուգանք՝ 25-ից 30 միլիոն եվրո, որը մոտավորապես հավասար է Սաուդյան Արաբիայում նրա տարեկան աշխատավարձին: Կողմերը բանակցում են, մինչդեռ Մանչինիի հրաժարականը պետք է հաստատի Սաուդյան Արաբիայի թագավորը։