Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» պաշտպանին

Մադրիդի «Ռեալն» ուսումնասիրում է տրանսֆերային շուկան՝ հույս ունենալով նոր խաղացողի ձեռք բերել պաշտպանության աջ եզրում։ Տեղեկություններ կան անգլիական «Տոտենհեմից» Պեդրո Պորրոյի նկատմամբ մադրիդյան ակումբի հետաքրքրության մասին։

Սպասվում է, որ Պորոյի հնարավոր տրանսֆերը թանկ կարժենա: Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ GiveMeSport-ին հղումով, «Տոտենհեմը» 25-ամյա իսպանացու համար կպահանջի ավելի քան 60 միլիոն ֆունտ, այսինքն՝ ավելի քան 72 միլիոն եվրո։ Ընդհանուր առմամբ, Պեդրո Պորրոն «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 63 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է ութ գոլ և կատարել տասը գոլային փոխանցում իր գործընկերներին։