«Բարսելոնայի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը կարող է բաց թողնել թիմի առաջիկա խաղը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մկանային անհարմարության պատճառով կարող է բաց թողնել Լա Լիգայի 10-րդ տուրի՝ «Սևիլիայի» հետ հանդիպումը, որը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 20-ին։

«Ֆրենկին այս օրերին շատ լավ էր մարզվում, և ես հույս ունեի, որ նա կլինի մեկնարկային կազմում, բայց հիմա մենք կսպասենք այդ որոշմանը: Նա անհարմարավետությամբ ավարտեց մարզումը։

Չնայած այն հանգամանքին, որ Ֆրենկին այսօր մարզումների առաջին մասն անցկացրեց թիմի հետ, հետո առանձին աշխատեց»,- «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։

2024 թվականի ապրիլից դե Յոնգը վերականգնվում է կոճի վնասվածքից։ Հոկտեմբերին կիսապաշտպանին հաջողվել է մասնակցել երկու հանդիպման, որոնցում խաղադաշտում անցկացրել է 24 րոպե։