Fastex Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի շրջանակներում «Նոան» տանը ընդունեց Չարենցավանի «Վանին» և հաղթեց 5:0 հաշվով։
10-րդ րոպեին Գոնսալո Գրեգորիուն բացեց խաղի հաշիվը, այնուհետև առաջին խաղակեսի ավելացրած ժամանակում Ուլադ Օմարը կրկնապատկեց «Նոայի» առավելությունը։
75-րդ րոպեին Գուդմունդուր Թորարինսոնը երրորդ գնդակն ուղարկեց «Վանի» դարպասը։
Երկու րոպե անց Մ. Այասը խաղի հաշիվը դարձրեց 4:0։
Հիմնական ժամանակի ավելացված հատվածում «Նոայի» ֆուտբոլիստները 5-րդ անպատասխան գնդակն ուղարկեցին «Վանի» դարպասը։ Գոլի հեղինակ դարձավ Էրալդո Չինարին։
Այս խաղից հետո «Նոան» մրցաշարային աղյուսակում 16 միավորով 5-րդն է, իսկ «Վանը» 17 միավորով` չորրորդը։