Միկել Արտետա. «Մենք պետք է մեզ մեղադրենք»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է ԱՊԼ-ի 8-րդ տուրի «Բորնմութի» հետ հանդիպումը (0:2):

«Ակնհայտ է, որ շատ հիասթափված ենք արդյունքից: Այս մակարդակում 65 կամ 68 րոպե տաս հոգով խաղալն ուղղակի անհնարին խնդիր է, և ես չեմ կարող մեղադրել թիմին:

Երբ հաշիվը 0:0 էր, կարևոր պահ կար, երբ մենք հիանալի հնարավորություն ունեցանք, մեր ֆուտբոլիստը մեկը-մեկի դիմաց դուրս եկավ դարպասապահի դիմաց, բայց մենք չկարողացանք գոլ խփել։

Մենք պետք է մեզ մեղադրենք: Ֆուտբոլն այն սպորտաձևն է, որտեղ սխալներն անխուսափելի են, և մենք երկու լուրջ սխալ թույլ տվեցինք»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

«Արսենալը» 17 միավորով երրորդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։ «Բորնմութը» 11 միավորով 11-րդ տեղում է։