Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 2։1 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»։
Պեպ Գվարդիոլայի թիմի առանց պարտության շարանը Անգլիայի առաջնությունում հասավ 31 հանդիպման, ինչը «քաղաքայինների» համար ակումբային նոր ռեկորդ է։
Վերջին անգամ «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայում պարտվել է անցած տարվա դեկտեմբերին «Աստոն Վիլլայից»:
Սա Պրեմիեր Լիգայի պատմության չորրորդ ամենաերկար անպարտելի շարքն է: Ռեկորդը պատկանում է «Արսենալին», որն անպարտելի է մնացել 49 խաղում անընդմեջ 2003 թվականի մայիսից 2004 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։