PREMIER LEAGUE. «Մանչեսթեր Սիթին» ծանր խաղում հաղթեց «Վուլվերհեմփթոնին»

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Վուլվերհեմփթոնը» հյուրընկալեց երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթիին»։

Տանտերերը հաշիվը բացեցին 7-րդ րոպեին։ Նելսոն Սեմեդուի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Յորգեն Լարսենը։

33-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթին» հավասարեցրեց հաշիվը Յուշկո Գվարդիոլի գոլի շնորհիվ։ Վերջինիս օգնեց գոլի հեղինակ դառնալ Ժերեմի Դոկուն:

Ավելացրած 5-րդ րոպեին Ջոն Սթոունսը Գլխի հարվածով գրավեց «Վուլվերհեմփթոնի» դարպասը՝ վերջին պահին կորզելով հաղթանակը։