Լուկա Մոդրիչը մեկնաբանել է իր գրանցած ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է «Սելտայի» դեմ դաշտ դուրս գալու արդյունքում գրանցած նոր ռեկորդի մասին։

«Ես չեմ սիրում, երբ անընդհատ հիշեցնում են իմ տարիքի մասին, բայց դա իսկապես տպավորիչ է: Ես շատ հպարտ եմ, որ հասել եմ այս ռեկորդին և շարունակում եմ խաղալ աշխարհի լավագույն ակումբում։
Ուրախ եմ, որ այս ակումբի հետ ամեն ինչի եմ հասել, բայց մենք պետք է շարունակենք նույնԵս ինձ լավ եմ զգում ֆիզիկապես և հոգեպես:

Ես խաղում եմ և ուզում եմ դա: Ամենակարևորը թիմն է, և երբ հերթը հասնում է ինձ, ես միշտ փորձում եմ առավելագույնս տալ: Պետք է շարունակենք, մեզ շատ դժվար շաբաթներ են սպասվում Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայում», – Realmadrid TV-ին տված հարցազրույցում ասել է մադրիդցիների կիսապաշտպանը: