Անգլիական Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի «Լիվերպուլ» – «Չելսի» հանդիպումն ավարտվեց «Լիվերպուլի» հաղթանակով։
Խաղի հաշիվը 29-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Մոհամմեդ Սալահը։ Երկրորդ խաղակեսի սկզբում, 48-րդ րոպեին «Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը հավասարեցրեց խաղի հաշիվը։ Գոլային փոխանցում կատարեց Մոյզես Կայսեդոն։
Երեք րոպե անց Մոհամմեդ Սալահի օգնությամբ Քերթիս Ջոնսը առաջ մղեց մերսիսայդցիներին։