PREMIER LEAGUE «Լիվերպուլ» – «Չելսի»․ մեկնարկային կազմեր

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, կկայանա Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի «Լիվերպուլն» – «Չելսին»։ Թիմերը կխաղան Լիվերպուլի մարզադաշտում:

Հայտնի են մրցող թիմերի մեկնարկային կազմերը։

«Լիվերպուլ»՝ Կելեհեր, Ալեքսանդր-Առնոլդ, Կոնատե, վան Դեյկ, Ռոբերտսոն, Գրավենբերխ, Ջոնս, Սոբոսլայ, Սալահ, Գակպո, Ջոտա:

Չելսի՝ Սանչես, Գուստո, Ադարաբիոյո, Կոլվիլ, Ջեյմս, Կայսեդո, Լավիա, Մադուեկե, Պալմեր, Ջեքսոն, Սանչո:

Վերջին անգամ այս թիմերը միմյանց հանդիպել են այս տարվա փետրվարին՝ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում, որտեղ «Լիվերպուլը» հաղթեց նվազագույն հաշվով։

«Լիվերպուլը» 7 խաղից 18 միավորով գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Չելսին» ունի 14 միավոր եւ վեցերորդ տեղում է։